Գլխավոր » Uncategorized » Ի՞նչ է աշխարհիկությունը

Ի՞նչ է աշխարհիկությունը

Աշխարհիկությունը մի սկզբունք է, որը ներառում է երկու հիմնարար պնդում: Առաջին պնդումն է, որ պետությունը պետք է  կրոնական հաստատություններից անջատ լինի: Երկրորդը՝ տարբեր կրոնների և հավատալիքների տեր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Կրոնի բաժանումը պետությունից

Պետությունից կրոնի բաժանումը աշխարհիկության հիմքն է: Դա երաշխավորում է պետության գործերին կրոնական խմբերի չմիջամտելը, և ապահովում է կրոնական գործերում պետության չեզոքությունը:

Աշխարհիկությունը պաշտպանում է և՛ հավատացյալներին, և՛ հավատք չունեցողներին

Աշխարհիկության նպատակն է հաստատել և պաշտպանել կրոնական հավատի ազատությունն ու դրա արտահայտումը բոլոր քաղաքացիների համար: Աշխարհիկության իմաստը կրոնական հավատքի մակարդակը նվազեցնելը չէ. իմաստն է երաշխավորել մտքի ու բանականության ազատության կիրառումը հավատացյալների և ոչ հավատացյալների համար հավասարապես:

Կրոնական ազատություն

Աշխարհիկության նպատակն է կրոնական և այլ հավատալիքների կատարյալ ազատությունը, և այն պաշտպանում է կրոնական հավատալիքը ցուցադրելու իրավունքը այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացը անհամաչափորեն չի ընդհարվում այլոց իրավունքների և ազատությունների հետ: Աշխարհիկությունը երաշխավորում է մշտական համաչափություն (1) անհատների կրոնական ազատության և (2) անհատների՝ կրոնից ազատ լինելու իրավունքների միջև:

Աշխարհիկություն նշանակում է ժողովրդավարություն և արդարություն

Աշխարհիկ ժողովրդավարության համաձայն, բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի և Ազգային Ժողովի առջև: Ոչ մի կրոնական կամ քաղաքական միավորում չի ստեղծում (այլոց համար) բարենպաստ կամ անբարենպաստ պայմաններ, իսկ կրոնավոր հավատացյալները դիտարկվում են որպես նույն իրավունքներն ու պարտավորություններն ունեցող քաղաքացիներ, ինչպես որ մյուսները:

Աշխարհիկությունը առաջադրում է մարդու իրավունքները ի հակադրում խտրական կրոնական պահանջների: Աշխարհիկությունը խրախուսում է հավասարություն հաստատելուն միտված օրենքներ, որոնք պաշտպանում են կանանց, ԼԳԲՏ (Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց և փոքրամասնություններին: Հավասարության պաշտպանության այս օրենքները երաշխավորում են միևնույն իրավունքներ հավատ չունեցողների և կրոնական կամ փիլիսոփայական հավատ ունեցողների միջև:

Հանրային ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ

Բոլորս էլ օգտվում ենք հիվանդանոցների, դպրոցների, ոստիկանական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ծառայություններից: Խիստ կարևոր է, որ հանրային այս ծառայությունները լինեն աշխարհիկ, որպեսզի ոչ ոք վնաս չկրի, ոչ էլ կրոնական հավատալիքների (կամ դրանց բացակայության) հիման վրա մերժվի հանրային ծառայություն մատուցելը: Պետության կողմից ֆինանսավորվող բոլոր դպրոցներն իրենց բնույթով պետք է լինեն անկրոն (աշխարհիկ), իսկ երեխաները պետք է բոլորը միասին կրթություն ստանան՝ անկախ նրանց ծնողների կրոնից: Երբ որևէ հանրային մարմին ծառայություններ տրամադրելու պայմանագիր է տրամադրում մի կազմակերպության, որը կապված է որևիցե մասնավոր կրոնի կամ հավատի հետ, ապա ծառայությունները պետք է տրամադրվեն չեզոք ձևով՝ առանց փորձելու քարոզել տվյալ կրոնական խմբի գաղափարները:

Աշխարհիկությունն աթեիզմ չէ

Աթեիզմը աստվածների նկատմամբ հավատի բացակայությունն է: Աշխարհիկությունն ուղղակի կառուցվածք, համակարգ է տրամադրում ժողովրդավարական հասարակության համար: Աթեիստներն ակնհայտորեն հետաքրքրված են աշխարհիկությունը սատարելու մեջ, սակայն աշխարհիկությունն ինքն իրենով ցանկացած կրոնի կամ հավատքի դրույթները հարցաքննելու, ոչ էլ ինչ-որ մեկին աթեիզմ պարտադրելու նպատակ չի հետապնդում:

Աշխարհիկությունն ուղղակի համակարգ է հասարակության մեջ քաղաքականության, կրթության, օրենքի և այլ բնագավառներում հավասարություն ապահովելու գործում՝ և ինչ-որ բանի հավատացողների, և՛ ինչ-որ բանի չհավատացողների համար:

Աշխարհիկությունը պաշտպանում է խոսքի և արտահայտվելու ազատությունները

Կրոնավոր մարդիկ իրենց հավատալիքները հանրայնորեն ցուցադրելու իրավունք ունեն, ինչպես որ այդ իրավունքն ունեն նրանք, ովքեր հակառակվում են կամ հարցականի տակ են դնում այդ հավատալիքները: Կրոնական հավատալիքները, գաղափարներն ու կազմակերպությունները չպետք է վայելեն արտոնված պաշտպանություն արտահայտվելու իրավունքի պարագայում: Ժողովրդավարական հասարակարգում բոլոր գաղափարներն ու հավատալիքները պետք է բաց լինեն քննարկման համար: Անհատներն ունեն իրավունքներ, իսկ գաղափարները՝ ոչ:

Աշխարհիկությունը լավագույն հնարավորությունն է ստեղծելու համար մի հասարակություն, որտեղ կրոն ունեցող և կրոն չունեցող բոլոր մարդիկ կարող են ապրել միասին, արդարության և խաղաղության մեջ: 



4 մեկնաբանություն

  1. ՊԱՅԾԱՌաՏԵՍասում է՝

    Reblogged this on Երկնքի Մարդիկ, Ծիածանի Երեխաներ: and commented:

    Աշխարհիկության մասին:

  2. Տիգրանասում է՝

    Աշխարհիկության վտանգը 5-րդ կետն է, որը պաշտպանում և խրախուսում է այլասեռվածության իրավունքները: Ես անձամբ դրան դեմ եմ, քանի որ դա ստեղծովի է ու բարոյական մեծ վնասներ է հասցնում երկրին ու հասարակությանը: Աշխարհիկության իմաստը այլ է, այն պարզապես չի ժխտում ֆիզիկական գոյությունը, ինչպես դա անում է կրոնը: Պարզապես հարկավոր է գիտության և կրոնի, կամ հավատի միջև համագործակցություն, որպեսզի զարգացումը ընթանա հավասարաչափ ու նորմերի մեջ: Իսկ բացարձակ աշխարհիկությունը դա արդեն հուդաիզմ է, որից էլ ծնունդ է առել քրիստոնեությունն ու մահմեդականությունը: Բացարձակ աշխարհիկություն ասվածը հենց նույն ԱԹԵԻԶՄՆ Է: Դա բերում է Դարվինիզմի, որը խորտակվեց իր բոլոր ուսմունքներով, իսկ եթե դա այդպես չէ, ապա թող գիտնականները հստակ պատասխան տան այն հարցին, թե ինչպես է առաջացել կյանքը երկրի վրա:

    • ՊԱՅԾԱՌաՏԵՍասում է՝

      Տիգրան, ուղղակի մեծ բորշ եք եփել՝ խառնելով ու նենգափոխելով իրարից տարբեր հասկացություններ:

      ԼԳԲՏ մարդիկ, նախ և առաջ, հավասար են բոլորին, և նրանց իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն: Այսօր կան որոշ երկրներ, որտեղ հոմոսեքսուալության համար մահապատիժ է հասնում, ինչն աբսուրդ է ու անմարդկային, և որպես բանական ու գիտակից էակներ, մարդիկ պետք է ընդդիմանան քարկոծելուն, մահապատիժներին ու սպանություններին, ինչպես նաև խտրականությանը:

      Հուդայականությունը կրոն է, և հուդայականներն էլ են լինում և՛ աշխարհիկ, և՛ կրոնապաշտ: Ուղղակի անմտություն է հուդայականությունն աշխարիկության հետ նման ձևով համադրելը:

      Ավելի շատ որ կարդաք, ձեր հարցերից շատերը պատասխան կգտնեն:

  3. BlogNewsասում է՝

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել մեկնաբանություն