Գլխավոր » Uncategorized » Աշխարհիկությունն ըստ Կաթոլիկ էնցիկլոպեդիայի

Աշխարհիկությունն ըստ Կաթոլիկ էնցիկլոպեդիայի

[Աշխարհիկություն] եզրույթն առաջին անգամ մոտ 1846 թ.-ին օգտագործվեց Ջորջ Յաքըբ Հոլյոուքի (George Jacob Holyoake) կողմից: Եզրույթը նրա կողմից բացատրվում էր այսպես. «Կարծիքի մի տեսակ, որը նկարագրում է միայն այն հարցերն ու խնդիրները, որոնք կարող են ստուգվել այս կյանքի փորձառություններով»: Ավելի մանրամասն. «Աշխարհիկության նպատակն է ապահովել մարդու ֆիզիկական, բարոյական և մտավոր բնույթի զարգացումը հնարավորինս բարձրագույն մակարդակով, որպես կյանքի առաջնային պարտք (որն իր գաղափարախոսությանն է պատվաստում բնական բարոյականության գործնական բավարարությունը (համապարփակությունը)՝ անկախ աթեիզմից, թեիզմից կամ Բիբլիայից), որը որպես այս գործընթացներին հասնելու մեթոդ ընտրում է մարդու զարգացմանը նպաստելու նյութական միջոցները, և առաջարկում է այս դրական պարտավորությունները որպես միասնության ընդհանուր կապ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կյանքը կարգավորել բանականությամբ և այն իմաստալից դարձնել ծառայությամբ»: Եվ նորից. «Աշխարհիկությունն այս կյանքին վերաբերող պարտավորությունների համակարգ է` հիմնված կատարելապես մարդկային նկատառումների վրա, որը հիմնականում նրանց համար է, ովքեր աստվածաբանությունը համարում են անորոշ կամ ոչ ադեկվատ, անվստահելի կամ անհավատալի»:

Աշխարհիկության հիմնական սկզբունքները երեքն են.

  1. Այս կյանքի բարեկարգումը նյութական միջոցներով:
  2. Գիտությունը մարդու հեռատեսության (նախախնամության) հասանելի արդյունքն է:
  3. Լավություն անելը լավ է: «Անկախ նրանից՝ այլ բարի կլինի, թե ոչ, ներկա կյանքում եղած բարին լավն է, և այդ բարին իրագործելը (տարածելը) լավ բան է»:

ԱՄՆ աշխարհիկության պահանջները

ԱՄՆ-ում «Ամերիկյան Աշխարհիկ Միությունը» և «Ազատամտության Ֆեդերացիան» իրենց նպատակն են համարում եկեղեցու և պետության բաժանումը, և դրա ապահովման համար առաջադրում են լիբերալիզմի ինը պահանջներ.

  1. Եկեղեցին և եկեղեցուն պատկանող այլ տարածքներն այլևս չպետք է խուսափեն հարկեր վճարելուց,
  2. Կոնգրեսում, պետական օրենսդրական մարմիններում, բանակում և նավատորմում, ինչպես նաև բանտերում,  ապաստարաններում և հանրության գումարներով սատարվող այլ հաստատություններում քահանաներին աշխատանքի չպետք է վերցնել, և կրոնական բոլոր տեսակի ծառայություններն ու միավորները, որոնք մատուցվում են ազգային, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով, պետք է դադարեցվեն ու կասեցվեն,
  3. սեկտանտական (կրոնական) բնույթի կառույցներից կրթական կամ բարեգործական հաստատություններին եկող բոլոր տեսակի հատկացումները պետք է կասեցվեն,
  4. բարոյականության բնագավառում ուսուցման բարձրագույն մակարդակը ապահովելուն և վարքագծի ամենախիստ ուղղամտության ներդրմանը զուգահեռ, հանրային դպրոցներում կրոնական շահերից բխող և կրոնական հիմքով դասավանդումն ու Բիբլիայի գործածումը պետք է արգելվեն,
  5. ԱՄՆ նախագահի և նահանգապետների կողմից տարաբնույթ կրոնական տոներ, ծոմեր և աղոթքին ու այլ տոնակատարություններին նվիրված օրեր նշանակելու սովորույթը չպետք է շարունակվի,
  6. դատարաններում և կառավարության այլ ստորաբաժանումներում / վարչություններում աստվածաբանական կամ հոգևոր երդումը պետք է վերացվի, իսկ փոխարենը հաստատվի սուտ վկայության դեպքում հասնող հետևանքների ու պատիժների գիտակցմամբ [ճշմարտությունը հայտնելու] պարզ հաստատում,
  7. կիրակի և շաբաթ օրերին կրոնական ծեսերի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի ձևով որևէ աստիճանի կրոնական վարդապետություն կամ դոգմա պարտադրող բոլոր օրենքները պետք է վերացվեն,
  8. Քրիստոնեական բարոյականությունը որպես այդպիսին ամրապնդելուն ուղղված բոլոր օրենքները պետք է չեղյալ հայտարարվեն, և բոլոր օրենքները պետք է համապատասխանեն բնական բարոյականության, հավասար իրավունքների և անկողմնակալ արդարության պահանջներին,
  9. ԱՄՆ-ի Սահմանադրության և բազմաթիվ նահանգների սահմանադրությունների հետ ներդաշնակության համաձայն, ոչ մի արտոնություն կամ առավելություն չպետք է տրվի քրիստոնեական կամ այլ կրոններին; մեր ողջ քաղաքական համակարգն ամբողջույամբ պետք է վարվի և վերահսկվի միայն աշխարհիկ հիմունքներով; վերոնշյալ կետերին հասնելու համար ինչ փոփոխություն էլ որ հարկավոր լինի, այն պետք է իրագործվի անընդհատ, անհողդողդ և արագ կերպով:

Չնայած աշխարհիկություն անվանումը նոր է, նրա տարաբնույթ ուսմունքներն ուսուցանվում էին բոլոր դարերի ազատ մտածողների կողմից, և աշխարհիկությունն ընդհանրապես պնդում է, որ այն ինքն իրենով ազատ մտածողության ընդարձակումն է:

Ամբողջական նյութը՝ http://www.newadvent.org/cathen/13676a.htm

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: