Գլխավոր » Uncategorized » Բարոյանակություն

Բարոյանակություն

Բնական բարոյականություն

Բնական բարոյականության գաղափարի հիմքը էվոլյուցիան է:

Բնական բարոյականության գաղափարի մեծ ջատագով էր Դարվինը, որի էվոլյուցիոն տեսության վրա էլ հիմնվում է այս գաղափարը:

Իր «Մարդու ծագումը» գրքում Դարվինը ենթադրում է, որ բարոյական վարքագիծը զարգացել է կենդանիների՝ էմպատիա ցուցաբերելու հակումից, բարոյականության էվոլուցիայի միջոցով: Համեմատելով մարդու և այլ կենդանիների վարքագիծը՝ նա գալիս է այն եզրահանգմանը, որ բարոյականության զգացողությունը հիմնված է տեսակի սոցիալական կյանքով ապրելու, մասնավորապես՝ ալտրուիզմի վրա: Կենդանական աշխարհում ալտրուիզմը նույնպես տարածված է և դրսևորվում է տարբեր ձևերով.

— մայրը խնամում և պաշտպանում է և՛ իր, և՛ երբեմն այլ տեսակների ձագերին,

— սոված կամ սեփական ուժերով սնունդ հայթայթել չկարողացող կենդանուն սնունդ են տալիս իր խմբի այլ անհատներ,

— երբ վտանգ է սպառնում, խմբի անհատը ոչ միայն ինքն է փորձում փրկվել վտանգից, այլև նախազգուշացնում է մյուս անհատներին,

— որոշ տեսակներ (կետեր, մարդիկ և այլք) կարող են վտանգել սեփական և ամբողջ խմբի կյանքը խմբի մեկ անհատի համար,

— և այլն:

mother love

Դարվինն առաջադրում է այն միտքը, որ հաղորդակցվելու հիմքը սիմպատիան է, որը բնազդային հույզ է և հանդիպում է սոցիալական կյանքով ապրող կենդանատեսակների մեծամասնության մոտ: Վերևում թվարկված ալտրուիստական դրսևորումներն էլ Դարվինը բերում է որպես  հաստատում իր ենթադրությունների:

Դարվինը եզրակացնում է, որ այս հուզական բնութագրիչը պետք է որ ի հայտ եկած լինի բնական սելեկցիայի արդյունքում: Հավանական է, որ այս բնազգային համակրանքը կենդանիների մոտ զարգացել է, որպեսզի համայնքներում կամ հասարակություններում ապրելով գոյատևելու հնարավորությունը մեծանա: Նույնը և վերաբերում է մարդկանց հանրույթներին ու խմբերին: Ինչպես Դարվինն է բացատրում, որևէ ցեղ երկար չէր գոյատևի միասնաբար, եթե սպանությունը, գողությունը և նման այլ երևույթները լինեին լայնատարած ու ընդունելի ցեղի անհատների կողմից:

Պայմանական բարոյականություն

Պայմանական բարոյականությունը ստեղծվում է հասարակական նորմերի կամ կրոնական գաղափարների հիման վրա:

Պայմանական բարոյականությունը ծնվում է տվյալ խմբի ավանդույթների և հավատալիքների, սոցիալական, կրոնական և քաղաքական մոտեցումների հիման վրա: Այն տարածաշրջանային է, ստեղծված տվյալ սոցիումի կողմից, ենթակա է փոփոխությունների և տատանվում է՝ կախված տարածաշրջանից, ժամանակից և տվյալ հասարակությունից:

Սեռականության բնագավառում սահմանափակումներն ու ազատությունները լավագույն ձևով են ներկայացնում պայմանական բարոյականությունը. աշխարհի որոշ տարածաշրջաններում և մշակույթներում, օրինակ, կանանց վարքն ու արտաքինը խստագույն ձևով կառավարվում է կրոնական իշխանությունների ու ղեկավարների կողմից: Այլ օրինակ է, երբ «ոչ ճիշտ» սեռական կողմնորոշում ունենալու համար մարդուն կարող են ենթարկել մահապատժի կամ հետապնդել տարբեր ձևերով: Եթե բնական բարոյականությունը նպաստում է տվյալ խմբի և ընդհանրապես խմբային ու սոցիալական կյանքի զարգացմանը, ապա պայմանական բարոյականությունը կարող է ինչպես նպաստել, այնպես էլ վնասել թե՛ տվյալ խմբի սոցիալական կյանքին, թե՛ տվյալ խմբում անհատների բարեկեցությանն ու կյանքին (ինչը նույնպես վնասում է ընդհանուր հասարակությանը):

Բարոյականության զարգացման մակարդակներն ըստ Լոուրենս Կոլբերգի.

Կոլբերգը հետազոտությունների և փորձերի արդյունքում կառուցել է բարոյականության զարգացման տեսություն, որտեղ առանձնացրել է զարգացման վեց փուլ, որոնցով անցնում է անհատը: Այդ փուլերն իրենց հերթին խմբավորվում են երեք խմբերի մեջ.

Ա. Նախապայմանական բարոյականություն,

1. Կողմնորոշում դեպի հնազանդություն և վախ պատժվելուց

(ի՞նչ անեմ, որպեսզի խուսափեմ պատժից),

2. Կողմնորոշում դեպի եսասիրություն,

(ինձ համար ի՞նչն է լավ),

Բ. Պայմանական բարոյականություն,

3. Միջանձնային համաձայնություն և հարմարվողականություն,

(սոցիալական նորմեր, «ճշտով» առաջնորդվելու վերաբերմունք),

4. Կողմնորոշում դեպի իշխանության և սոցիալական կարգի պահպանում,

(օրենքի և կարգի բարոյականություն),

Գ. Ետպայմանական բարոյականություն,

5. Կողմնորոշում դեպի սոցիալական կապեր («պայմանագրեր»),

6. Համատիեզերական էթիկական սկզբունքներ,

(սկզբունքային գիտակցություն)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: