Գլխավոր » Նորություններ » Տասնյակ հազարավոր թունիսցիների ցույցը

Տասնյակ հազարավոր թունիսցիների ցույցը

Տասնյակ հազարավոր թունիսցիներ փողոց են դուրս եկել ընդդեմ Էննահդայի իսլամիստական կառավարության

Ըստ ոստիկանության տվյալների, այս գիշեր բողոքի դուրս եկածների թիվը մոտ 40.000 է, ըստ ընդդիմության՝ 100.000:

Ներկայիս իսլամիստական ռեժիմը ստեղծել էր ծայրահեղ անկայուն վիճակ՝ հուլիսի վերջում սպանելով մի ընդդիմադիր թեկնածուի:

Ավելի վաղ Ազգային Ժողովի նախագահ Մուստաֆա Բեն Ջաաֆարը հայտարարել էր, որ ժամանակավոր կասեցնում է ներկայիս Ազգային Ժողովի աշխատանքները, որպեսզի նախագահ Էննահդային ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ցուցարարները, որոնց թիվն ըստ ոստիկանների երեկ 22:30-ի սահմաններում հասել էր 40.000-ի, բղավում էին «ժողովուրդը պահանջում է ռեժիմի անկումը», «կառավարությունը կտապալվի այսօր» և նման այլ կոչեր: Ընդդիմության ներկայացուցիչները ԶԼՄ-ներին հայտնել են, որ ցուցարարների թիվը տատանվում է 100 — 200 հազարի միջև: Մինչև գիշերվա ժամը 1:00-ը որևէ միջադեպ չի գրանցվել, և ցույցը մոտենում էր ավարտին:

Ընդդիմական կոալիցիան՝ ուլրտաձախակողմյաններից մինչև աջ-կենտրոնամետ ուժերը, հուլիսի 25-ին պատգամավոր Մոհամեդ Բրահմիի սպանությունից սկսած, ամեն երեկո հավաքներ են կազմակերպում ընդդեմ իշխանության: Պատգամավորի սպանությունը վերագրվում է սալաֆիստական շարժմանը:

Թունիսցիները զզվել են

Բազմաթիվ ցուցարարների ձեռքերին կարելի էր տեսնել նաև վեց ամիս առաջ, փետրվարի 6-ին, սպանված ընդդիմադիր Չոկրի Բելայդի նկարները: «Սա հավաք է (…), որը հույս է ներշնչում, որ կունենանք երկրորդ հանրապետություն, որում (2011 թ.-ի հունվարի) հեղափոխության նպատակները կիրագործվեն», ասաց Մոհսեն Մարզուկը՝ Նիդաա Թունիս կուսակցության առաջնորդներից մեկը:

Թունիսը շարունակում է մնալ անկայուն վիճակում շնորհիվ բռություն կիրառող իսլամիստական խմբակների թվի աճի, ինչպես նաև սոցիալական բնույթի կոնֆլիկտների պատճառով, որոնք աղքատության հետևանք են: Աղքատությունը 2011 թ.-ի հեղափոխության կենտրոնական գործոններից մեկն էր:

Վարչապետ Ալի Լարայեդհն իր հերթին քննադատել է ցույցերը՝ խորհելով, թե վերջիններս թուլացնում են անվտանգության համար օգտագործվող ռեսուրսները: «Ցույցերի և նստացույցերի շատացումը խափանում է անվտանգությունն ապահովող ուժերի գործակալների ջանքերը, ովքեր ստիպված են գտնվել փողոցնորում, այնինչ իրենք պարտավոր են մասնակցել տեռորիզմի դեմ պայքարի համար տարվող միջոցառումներին», — հայտարարեց նա: «Մենք եղել ենք Արաբական գարնան նախաձեռնողները, ուստի լինենք ժողովրդավար պետության նախաձեռնողներ խաղաղ միջոցներով», — ասել է վարչապետը:

Աղբյուրը՝ http://tempsreel.nouvelobs.com/monde/20130807.OBS2443/des-dizaines-de-milliers-de-tunisiens-dans-la-rue-contre-ennahda.html

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: