Գլխավոր » Uncategorized » Մարդասիրություն. մաս Ա

Մարդասիրություն. մաս Ա

Մարդասիրությունը բարոյագիտական ոչ կրոնական աշխարհայացք է (որը որդեգրում են ոչ միայն աթեիստներն ու ագնոստիկները), որը սերտորեն կապված է մարդու իրավունքների հետ, ներառում է տարբեր հավատալիքներ ու մոտեցումներ

Մարդասիրությունը կամ հումանիզմը ժողովրդավարական և բարոյագիտական դիրքորոշում է, որը հաստատում է, որ մարդկային արարածներն իրենք իրենց կյանքին նշանակություն և ձև տալու իրավունք ու պատասխանատվություն ունեն: Այն բարոյագիտության (էթիկայի) միջոցով փորձում է կերտել ավելի մարդկային հասարակություն, որը հիմնված է մարդկային ու այլ բնական արժեքների վրա, մարդկային ունակությունների շրջանակներում բանականության և ազատորեն պրպտելու միջոցով: Այն թեիստական չէ և չի ընդունում իրականության վերաբերյալ գերբնական տեսակետներ:

Մարդասիրական և Բարոյագիտական Միջազգային Միության «Ամստերդամի Հռչակագիրը»

Հումանիստները հավատում են, որ.

  • մենք ունենք միայն մեկ կյանք,
  • մենք կարող ենք վարել լավ և լիարժեք կյանք առանց կրոնական կամ գերբնական հավատալիքների,
  • մենք կարող ենք հասկանալ մեզ շրջապատող աշխարհը՝ օգտագործելով բանականությունը, փորձը և համարդկային արժեքները,
  • բարոյականությունը բնական մարդկային հատկանիշ է, որպես սոցիալական կենդանիներ՝ մեր երկար էվոլյուցիայի արդյունք (սկսած այն ժամանակվանից, երբ մենք դեռևս մարդ չէինք),
  • մենք ինքներս կարող ենք իմաստ և նպատակ ստեղծել մեր կյանքի համար,
  • մենք պետք է փորձենք ունենալ երջանիկ ու լիարժեք կյանք, և դրան հասնելու կարևոր միջոցներից է ուրիշներին այդ հարցում օգնելը:

Մարդասիրությունն «իզմ» չէ: Այսինքն, գոյություն չունի անքննելի կանոններով գիրք, չկան առաջնորդներ, որպեսզի սահմանեն վարդապետություններ: Դեպի մարդասիրություն դարձի չեն գալիս ու հետո «ձեռքի հետ» բացահայտում, որ (հումանիզմում) լավի հետ վատն էլ կա: Փոխարենը մարդկանց մեծամասնությունը դառնում է հումանիստ առանց որևէ հումանիստական կազմակերպության հետ կապ հաստատելու, առանց անգամ «հումանիստ» բառն իմանալու:

Հումանիզմը բարոյագիտական աշխարհընկալում է, այն ուղղակի աթեիստական կամ ագնոստիկ չէ:  Ոչ կրոնապաշտ շատ մարդկանց համար այն ուղղակի «կեցվածք» է, որը պատասխաններ է ձևակերպում կյանքի վերաբերյալ այսպես կոչված «կարևորագույն հարցերի» վերաբերյալ այնպես, ինչպես որ կրոնն է դա անում հավատացողների համար: Այն «հավատ» է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իններորդ հոդվածի տեսանկյունից, որը պաշտպանում է «կրոնի կամ հավատի» ազատությունը:

Հումանիզմն ինքն իրենով հիմնովին պաշտպանում է մարդու իրավունքները: Եթե սա է միակ կյանքը, որը մենք ունենք, մարդիկ պետք է առավելագույնս ազատ լինեն այն ապրելու իրենց հավատալիքների համաձայն: Բաց հասարակության գաղափարին այս նվիրվածությամբ, որտեղ տարբերությունն ընդունվում է և չկան որևէ պարտադրված պատասխաններ, մարդասիրությունը խիստ տարբեր է այն կրոններից և գաղափարախոսություններից, որոնք ցանկանում են հաստատել ճշմարտության կամ իրավունքի իրենց ընկալումները բոլորի վրա: Հումանիստները պաշտպանում են ժողովրդավարության քաղաքացիական առաքինությունները, որը պահանջում է տարբերությունների հաղթահարում և փոխզիջման արվեստ որպես սոցիալական համերաշխության հասնելու լավագույն մեթոդ:

Հումանիստները պաշտպանում են այլոց՝ սեփական հավատալիքներն ու կենսակերպ ունենալու իրավունքը՝ մյուսներից միայն պահանջելով չմիջամտել այլ մարդկանց իրավունքների ազատությանը:  Այստեղից էլ բխում է մեր բարդ աշխատանքը՝ կապված անձնական ազատությունը, հատկապես սեքսուալ, կանանց վերարտադրողական ու հատկապես հակաբեղմնավորիչների, աբորտների և արհեստական բեղմնավորման դիմելու ազատությունները, գենետիկայի ու նման հարցերում հետազոտություններ անելու և ինքնակամ էֆթանազիայի դիմելու՝ պատվով մահանալու, ազատությունը սահմանափակելու կրոնական անընդհատ փորձերին դիմակայելու հետ:  Մենք նաև սկզբունքորեն դեմ ենք կրոնական կամ այլ հավատալիքներ երեխաներին ներարկելու փորձերին այն տարիքում, երբ երեխաներն իրենք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել. մենք արժևորում ենք անհատի ինքնավարությունը, ի հակադրություն համայնքների՝ իրենց երեխաներին ինդոկտրինացնելու իրավունքներին:

Շարունակությունը՝ այստեղ:

Աղբյուրը՝ http://humanistfederation.eu/humanism-secularism/humanism/

Advertisements

2 մեկնաբանություն

  1. Aram Grigoryanասում է՝

    sa vorosh xmbagrumneri entarkvi kareli klini wikipedia-um texadrel… inchu cheq anum?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: