Գլխավոր » Uncategorized » Մարդասիություն. մաս Բ

Մարդասիություն. մաս Բ

Գաղափարախոսությունները, ազգայնականությունը, ֆունդամենտալիզմը, կուսակցական կամ պարտիզանական կարծիքները մարդասիրության բնագավառում տեղ չունեն. հումանիզմը հանդուրժողականության, այլոց նկատմամբ բաց լինելու, տարբեր հավատալիքների, կրոնների և քաղաքական ուժերի միջև կամուրջ կառուցելու շարժում է: Կարճ ասած, հումանիզմն ուղղակիորեն ընդդիմանում է մտածողության ցանկացած համակարգի դեմ, որը շեշտադրում է տարբերությունները և դրանք արհեստականորեն ուռճացնում, որպեսզի հաստատի գաղափարախոսական գերիշխանություն (իրեն համար) ավելի ապահով ձևով:

Նշանավոր հումանիստ մի գրող, Բուֆֆալոյի Նյու Յորքի Պետական համալսարանի վաստակավոր դասախոս Փոլ Քըրցը (Paul Kurtz), գրել է.

Ժամանակակից հումանիստներն առաջնային ձևով կենտրոնացել են մարդասիրական էթիկայի վրա: Նրանք հաստատում են… որ էթիկան կարող է լինել ուսումնասիրման ինքնուրույն դաշտ: Չնայած էթիկական դատողությունները վերաբերում են մարդկանց կարիքներին ու հետաքրքրություններին, դրանք կարող են գնահատվել բանականորեն, փորձարկվել մարդկային փորձով և հասարակության մեջ կիրառմամբ՝ իրենց հետևանքների հիման վրա: Այդպիսով դրանք մերժում են հրամայական էթիկան, որը բարոյական հավատալիքներ է քաղում աստվածաբանական հիմքերից… 

Հումանիստական էթիկան ներառում է հետևյալ սկզբունքները.

  • Հավատ յուրաքանչյուր մարդու բնածին արժանապատվության և արժեքի, նաև ժողովրդավարության հիմնկական բարոյական սկզբունքի նկատմամբ:
  • Հումանիստները պնդում են, որ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց իսկ ճակատագրերի համար…
  • Նրանք նաև հավատում են, որ ընդհանուր էթիկ սկզբունքների և արժեքների, առաքինությունների ու պատասխանատվությունների մի համակարգ է զարգացել համաշխարհային քաղաքակրթության մեջ ժամանակի ընթացքում: Չնայած մշակութային իմաստով հարաբերական, այս սկզբունքներից և արժեքներից շատերը գերմշակութային են, և տրամադրում են ընդհանուր կամ համատիեզերական հիմք էթիկայի համար՝ վեր խոյանալով նեղ տեղայնացված շահերից (օր.՝  Մարդու իրավունքների լայնորեն ընդունված  դոկտրինը): 

(Մեջբերումը՝ «Հումանիզմը և համաշխարհային համայնքը»  Հումանիզմը և աշխարհիկությունը Եվրոպայում  գրքույկից)

Հումանիզմը որտեղի՞ց է առաջացել 

Հումանիզմն աշխարհայացք է, որը բնորոշ (բնածին) է մեզ, որպես տղամարդկանց ու կանանց՝ ապրող միասին, համայնքներում: Հումանիստական հավատալիքների որոշ տարրեր ամբողջ պատմության ընթացքում եղել են աշխարհի բոլոր մասերում, օրինակ՝ Կոնֆուցիուսի ուսմունքի մեջ:

Ամենահիմնարար բարոյագիտական  սկզբունքներին (օր.՝ Ոսկե Կանոնը կամ «արա այն, ինչ կուզենաս, որ քեզ անեն») առաջին անգամ հանդիպում ենք Եգիպտոում գրեթե 4000 տարի առաջ, և դրանք հայտնվում են գրեթե բոլոր կրոններում և բարոյագիտական ուսմունքների մեջ:

Արդյունքում հումանիստական հավատալիքները հայտնվում են և վերահայտնվում, ինչևէ շատ բան է արվում դրանք ճնշելու համար: Հումանիզմը հաստատապես հնագույն էթիկական և փիլիսոփայական ավանդույթն է արևմտյան քաղաքակրթության մեջ: Զարգանալով Անտիկ Հունաստանում և Հռումում՝ այն պարզաբանվել է բազմազան մտածողների կողմից, ինչպիսիք են Սոկրատեսը, Պրոտագորասը, Արիստոտելը, Դեմոկրիտուսը, Էպիկուրուսը, Էզոպոսը և Լուկրեցիուսը: Խավարի Դարաշրջանում (միջնադար) հումանիստական մտածողությունը, չնայած որ գոնե պայմանականորեն կապված էր կրոնական հավատալիքների հետ, ինքնահաստատվեց Վերածննդի դարաշրջանում Էրազմուսի և Շեքսպիրի պես գրողների ու մտածողների միջոցով: Լուսավորչության  դարաշրջանում և դրանից հետո մենք բացահայտում ենք Դեյվիդ Հյումին, Իմանուել Կանտին, Վոլտերին, Թոմաս Փեյնին, Դենի Դիդրոյին, Ջերեմի Բենթամին, Կյուրիներին և անթիվ այլոց, և ավելի ժամանակակից գործիչների:

Հետաքրքրական է, որ 19-րդ դարի սկզբին կրոնը բացահայտորեն մարտահրավերների առջև դրվեց մտածողների և բարեփոխիչների կողմից: Այնուամենայնիվ, Հումանիզմի որպես «կենսադիրքորոշման» («դիրքորոշման») կամ հավատալիքների համակարգ բացահայտ ձևակերպումն ի հայտ եկավ միայն 20-րդ դարի սկզբին, երբ ընդունելի դարձավ որպես աթեիստ կամ ագնոստիկ բացահայտ ապրելը:

Աղբյուրը՝ http://humanistfederation.eu/humanism-secularism/humanism/

Advertisements

1 մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: