Գլխավոր » Նորություններ » Մասնակցի՛ր միջազգային ծրագրին

Մասնակցի՛ր միջազգային ծրագրին

Իսկ եթե կազմակերպենք կրոնին, հավատին, աշխարհիկությանն ու ժողովրդավարությանը վերաբերող ծրագի՞ր…

Ծրագիրը մշակում ենք ինքներս, և ցանկացած մշակող կարող է (ցանկության դեպքում) դառնալ նաև ծրագրի մասնակից: Հավանաբար առաջին ծրագիրը կիրականացվի Հայաստանում, և հուսանք կստեղծենք պարարտ հող համագործակցությունների ու նոր, ավելի երկարաժամկետ ծրագրերի ու գործողությունների, ավելի համակարգված ու կանոնավոր գործունեության համար:

erasmus plus 2

Ծրագիրը կիրականացվի ԵՄ-ի Erasmus+ ծրագրի շրջանակում: Ծրագրի նախնական տարբերակն արդեն պատրաստվում է, բայց դրա վրա դեռևս միայն մեկ կամավոր է աշխատում, իսկ ծրագիրն ավելի արժեքավոր կդառնա, երբ որ ավելի շատ մարդ ներդնում անի: Միակ նախապայմանն անգլերեն իմանալն է. գերազանց չէ, բայց աշխատանքային լեզուն անգլերենն է, և ծրագիրն իրականացվելու է ԵՄ անդամ պետություններից մեկը ներկայացնող որևէ կազմակերպության  կամ ոչ ֆորմալ խմբի հետ:

Էրազմուս Պլյուսի ուղեցույցը բացատրում է բոլոր անհրաժեշտ քայլերը, չնայած մեկ ընթերցումով ամբողջական պատկերը հաստատ չեք ընկալի, և կարիք կլինի հատկացնել ավելի երկար ժամանակ, գուցե մի քանի շաբաթ: Բայց աշխատանքային հանդիպումների շնորհիվ գործընթացը կարող ենք արագացնել ու հեշտացնել 🙂

erasmus plus

Ես ուղեցույցը դանդաղ նաև հայերեն եմ թարգմանում, ուստի կարող եմ հետաքրքրվողների հետ կիսել հայերեն թարգմանած էջերը:

Ծրագրով իրականացնելու ենք Youth exchange, փոխանակման ծրագիր երիտասարդների համար. երկու (կամ ավել) երկրներից հստակ թվով երիտասարդներ, ում հետաքրքրում է տվյալ թեման, անկախ իրենց ցանկացած հատկանիշից ու բնութագրիչից, կմիանան հայ երիտասարդների հետ, ու կաշխատենք ինքնազարգացման, ինչպես նաև մեզ հետաքրքրող թեմաների ու խնդիրների վրա:

Հետաքրքրվողները կարող են գրել sevak2009@hotmail.com Էլ. փոստին, կամ մեր ֆեյսբուքյան էջին:

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: