Գլխավոր » Նորություններ » Հաղթեցին ձախերը. աթեիստ վարչապետ

Հաղթեցին ձախերը. աթեիստ վարչապետ

Հունաստանում կայացած ընտրություններում հաղթել է ՍԻՐԻԶԱ ( ΣΥΡΙΖΑ ) կուսակցությունը, որի անունը բացվում է որպես «Ծայրահեղ ձախերի կոալիցիա» (Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς):

ՍԻՐԻԶԱ-ն, որը ծայրահեղ ձախակողմյան հակակապիտալիստ կուսակցություն է, խոստացել է վերացնել բանկերի կողմից ժողովրդի վրա փաթաթած պարտքը, նաև ավելի շատ գումար հատկացնել կարիքավորներին ու սոցիալական ծառայությունների համար, ի հակադրումն Հունաստանի վարած քաղաքականության, որը բանկերի կուտակած պարտքերի պատճառով ծանր վիճակի մեջ էր դրել Հունաստանի բնակչությանը, ով ստիպված վճարում էր բանկերի փոխարեն, նախկին կառավարության նեոլիբերալ մոտեցումների պատճառով:

Կուսակցության անդամներ են անկախ քաղաքական գործիչներ, ներառյալ դեմոկրատական սոցիալիստներ, ձախակողմյան պոպուլիստներ, կանաչներ, մաոիստներ, տրոցկիյիստներ, եվրոկոմունիստներ և այլոք: Աշխարհիկ այս կուսակցությունն ընդդիմանում է, ի թիվս այլ բաների, հունական կառավարության կողմից Հույն ուղղափառ եկեղեցուն տրված արտոնություններին: Սիրիզայի կողմից Հունաստանի և Եվրոպարլամենտի անդամ Դիմիտրոս Պապադիմուլիսը մոտ չորս շաբաթ առաջ նշել է, որ «Հունաստանը պետք է լինի Եվրոմիության հարգված անդամ», և որ ԵՄ-ից դուրս գալու որևէ կարիք չկա:

Ալեքսիս Ցիպրասը՝ կուսակցության առաջնորդը, ով ըստ The Guardian-ի աթեիստ է, դարձել է Հունաստանի վարչապետ: Նա նաև կրոնական ծեսով չի ամուսնացել իր սիրելի կնոջ հետ, ում հետ միասին նրանք ունեն երկու երեխա, և շարունակում է քաղաքացիական միության մեջ մնալ իր կնոջ հետ: Ինչևէ, Ցիպրիսը հանդիպել է Հռոմի Պապի հետ, և պապին նկարագրել որպես «աղքատների հովվապետ»: Հռոմի Պապ Ֆրանցիսկը, ով նույնպես մինչև Շարլի շաբաթաթերթի մասին արած իր հայտարարությունները վայելում էր շատ ձախակողմյանների ու լիբերալների համակրանքը, Ցիպրասին ասել է, որ «Դուք՝ երիտասարդ քաղաքական գործիչներդ, այլ լեզվով եք խոսում, որը կարծես հույսի մեղեդի լինի»: Ցիպրասի խոսքով, նա և Պապը համաձայնեցին, որ «Եվրոպայի ձախակողմյանների և քրիստոնեական եկեղեցու միջև երկխոսությունը շարունակելու կարիք կա»: Ինչպես նաև, որ «Կարիք կա ստեղծել ընդհանրական (էկումենիկ) դաշինք ընդդեմ աղքատության, անհավասարության, ընդդեմ այն մտածողության, որ շուկան ու շահը մարդկանցից ավելի կարևոր են»: (1)

Ալեքսիս Ցիպրաս, Հունաստանի վարչապետ՝ սկսած 2015 թ. հունվարի 26-ից: նկարի աղբյուրը. http://www.ethnos.gr/article.asp?catid=22767&subid=2&pubid=63974014

Երդմնակալության արարողության ժամանակ, որը կայացավ երեկ, հունվարի 26-ին, Ցիպրասը մերժեց ավանդական կրոնական երդումը: Փոխարենը, Ցիպրասի երդմնակալությունը կայացավ քաղաքացիական արարողությամբ, և նա ավանդական կրոնական տեքստի երդման փոխարեն երդվեց «պատվով ու խղճով»: Նա Հունաստանի ամենաերիտասարդ վարչապետն է: (2)

Սիրիզայի պաշտոնական կայքում Պոլիմերիս Վոլիսը (ժամակակից պատմության դասախոս) գրում է.

«Վերջին հինգ տարիների ընթացքում հույն ժողովուրդն անցնում էր գաղափարային «ճգնաժամի» միջով տնտեսական և սոցիալական ճգնաժամին զուգընթաց. կյանքից նրանց հիմնական ակնկալիքներն ու աշխարհում կայունության մասին պատկերացումները կասկածի տակ դրվեցին: Դրա պատճառով էլ ընտրողներին ձախակողմյան կառավարության գաղափարով վախացնելու նպատակով աջակողմյան ուժերի՝ անհայտի նկատմամբ վախ տարածելու վարած տակտիկան տապալվեց: Ճգնաժամի հետևանքներից մեկն այն է, որ մարդիկ սովորեցին ապրել առանց անցյալում վստահելի եղած գաղափարների, և փոփոխության նկատմամբ նրանց վախը նվազեց:

«Ձախակողմյան կառավարության համար չկա եղող որևէ «նախագիծ», և դրա պատճառով էլ Սիրիզայի ստեղծած կառավարությունը եվրոպացի ձախակողմյանների կողմից կդիտարկվի որպես նոր մտածողության (պարադիգմի) ստեղծում: Ինչպիսի՞ն կլինի ձախակողմյան կառավարության վարած քաղաքականությունը տնտեսության, կրթության, ներգաղթի, առողջության ապահովագրության համակարգի ու այլ հարցերի շուրջ ֆինանսական և արտաքին պարտքի ճգնաժամի պայմաններում: Չկան պարզ պատասխաններ: Ձախակողմյանների կառավարությունը ստիպված փորձարարության է դիմելու, որպեսզի գտնի նոր ճանապարհներ և նոր պատասխաններ: Անցյալին վերադառնալու մասին մտածելն էլ ավելորդ է, կա նոր ապագայի հնարավորություն միայն: Եվ այդ պատճառով կենտրոնական հարցը հետևալն է. ի՞նչ տեսակի հասարակություն ենք ուզում ունենալ չորս տարվա ընթացքում, և ձախակողմյան ուժերն ինչպե՞ս մեզ կարող են տանել դեպի այն: (3)

1  http://www.theguardian.com/world/2014/sep/18/pope-francis-alexis-tsipras-vatican

http://www.patheos.com/blogs/progressivesecularhumanist/2015/01/atheist-sworn-in-as-new-prime-minister-of-greece/

3  http://syriza.net.gr/index.php/en/pressroom/298-polymeris-voglis-the-left-in-power 

Նաև վերցվել է մի քանի տվյալ Վիկիպեդիայի՝ կուսակցությանը վերաբերող հոդվածից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: