Գլխավոր » Միջոցառումներ » Հումանիստների Արևելաեվրոպական Կոնֆերանս

Հումանիստների Արևելաեվրոպական Կոնֆերանս

Հւոմանիստների արևելաեվրոպական կոնֆերանսը տեղի կունենա Բուխարեստում, Ռումինիա, ապրիլի 24-26-ին, կազմակերպվում է Հումանիստների և էթիկայի միջազգային երիտասարդական կազմակերպության (International Humanists and Ethical Youth Organisation, ՀԷՄԵԿ) կողմից:

Կոնֆերանսի նպատակն է ուսուցման և ցանց ստեծղելու հնարավորություն, ու աջակցություն տրամադրել Արևելյան Եվրոպայում աշխատող և կամավորության մեջ ներգրավված երիտասարդ հումանիստներին (18-35 տարեկան): Աշխատարաններ (workshops) կլինեն հետևյալ թեմաներով.

-առաջնորդություն,
-հաշվապահություն,
-սոցիալական մեդիայի գործածում,
-հրապարակայնություն

և այլ ոլորտներ:

կոնֆերանս

Հումանիստների համաշխարհային կոնգրեսի ժամանակ ՀԷՄԵԿ-ը որպես իր թիրախային տարածաշրջան ընտրեց Արևելյան Եվրոպան (ավելի շատ ներգրավված հումանիստներ կան Հյուսիսային Եվրոպայից), և այս միջոցառման ընթացքում էլ ուշադրությունը կենտրոնացած է հետևյալ տարածաշրջանների վրա. Բալթիկա, Կովկաս և Հարավային ու Արևելաեվրոպական երկրներ:

 

ԻՆՉՈ՞Ւ

 

«Արևելյան Եվրոպայում մարդիկ բախվում են սոցիոլոգիական, տնտեսական և կրոնական այնպիսի խնդիրների, որոնք տարբերվում են Հյուսիսային/Արևմտյան Եվրոպայում եղող խնդիրներից: Հումանիզմը շատ ավելի երիտասարդ է այս երկրներում, և մեր անդամները հաճախ իրենց ազգային կազմակերպություններում զբաղված են լինում այլ գործերով: Այնտեղ գործող հումանիստ երիտասարդությունը շատ ավելի քիչ աջակցություն է ստանում և շատ ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունի, իսկ կրոնական խմբերն ընդհանուր առմամբ շատ ավելի հզոր են»:

Այս կոնֆերանսը կհանդիսանա հանդիպման կետ տարբեր մշակույթներից եկող այն մարդկանց համար, ովքեր համախմբված են միևնույն գաղափարի շուրջ. Եվրոպա, որտեղ Աշխարհիկությունը, մտքի և խոսքի ազատությունը, հանդուրժողականությունն ու բանական մտածողությունը մարդ արարածներին առաջնորդող ամենակարևոր սկզբունքներից են: Ցանկանում ենք ձեզ հրավիրել, որպեսզի միանաք այս անդրանիկ միջոցառմանը:

Հասանելի են մասնակի և ամբողջական գրանտեր ճանապարհածախսն ու բոլոր ծախսերը հոգալու համար:

Թվիթերում և Ֆեյսբուքում կարող եք գործածել հետևյալ հեշթեգը. #HEEC2015

Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք պաշտոնական կայք

:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: