Գլխավոր » Ովքե՞ր ենք մենք

Ովքե՞ր ենք մենք

Ողջունում ենք բոլորին:

Այս նախաձեռնությունը սկիզբ է առել 2013 թ. ապրիլին: Ֆեյսբուքում մենք միավորվել ենք «Քաղաքացիները հանուն աշխարհիկ հասարակության» անվան տակ:

Մեր նպատակն է Հայաստանում պահպանել և ամրացնել աշխարհիկ հասարակության գաղափարը: Այս բլոգի նպատակն է հանրությանը տրամադրել տեղեկատվություն՝ կապված աշխարհիկ հասարակարգի, բանական մտածողության և դրանց առավելությունների հետ:

Եթե հետաքրքրված եք աշխարհիկության սկզբունքը պաշտպանելով և ցանկանում եք սատարել մեր նախաձեռնությունը, ապա կարող եք միանալ ֆեյսբուքյան աշխատանքային խմբին:

2014 թ.-ին որոշում կայացվեց դառնալ «Հայաստանի Աշխարհիկ և Մարդասիրական Միություն» (ՀԱՄՄ) ոչ ֆորմալ խումբ, ձևավորել շարժում նաև օֆլայն տիրույթում: Այժմ ֆեյսբուքում գործում է համանուն էջ, այս բլոգն էլ խմբի մեդիա նախագիծն է:

 

Մեր տեսլականը հետևյալն է. «Առաջադիմել դեպի ավելի մարդկային ու ազատ հասարակություններ»:

Տեսլականին հասնելու համար առաքելությունը հետևյալն է. «պահպանել ազատությունը՝ պաշտպանելով ընտրության ազատությունը (և՛ կրոնների ազատություն, և՛ ազատություն կրոններից), և ավելի շատ կարեկցանք ու սեր տարածել դեպի կյանքի բոլոր ձևերը, մասնավորապես դեպի այլ մարդ արարածները, կրթության, ստեղծարար մտածողության ու արտադրողական վարքագծի միջոցով»:

Մենք առաջարկում ենք այլ պարադիգմաներ, մտածողության այլ ձևեր. տարածել կյանքի, սիրո, ընդունելության և բազմակարծության մշակույթ՝ ի հակադրումն պատերազմի, մահվան, գերիշխանության, պահպանողականության ու մենաշնորհների մշակույթների: Մենք հավատում ենք, որ աշխարհիկությունը, բիոֆիլիան (սեր կյանքի բոլոր տեսակների ու դրսևորումների նկատմամբ) և հումանիզմը, մարդու իրավունքները, գիտությունն ու կրթությունը (ինչպես մտքի, այնպես էլ սրտի համար կրթությունը) կօգնեն Հայաստանը, տարածաշրջանն ու աշխարհը դարձնել ավելի լավ տեղ:

Հ.Գ. Քանի որ խումբը բաղկացած է հիմնականում երիտասարդներից, ովքեր ունեն շատ էնտուզիազմ, բայց քիչ փորձ, աջակցության բոլոր տեսակները ողջունվում են, և մենք պատրաստ ենք համագործակցել, սովորել ու լսել նաև կառուցողական քննադատություն:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: