Գլխավոր » Միացի՛ր մեզ

Միացի՛ր մեզ

 

asdfa

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ՈՉ ԹԵ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ԻՐԵՆՑ ԱՐԱԾ ԳՈՐԾՆ ԱՆԱՐԺԵՔ Է, ԱՅԼ ՈՐՈՎՀԵՏև ԱՅՆ ԱՆԳԻՆ Է 🙂

Միշտ էլ դրական փոփոխություններ բերելու գործում թիմային աշխատանքն ավելի արդյունավետ գործիք է: Անգամ Մահաթմա Գանդին առանց միլիոնավոր սովորական հնդիկների շատ բանի չէր հասնի, ոչ էլ Մարտին Լյութեր Քինգը՝ առանց աֆրոամերիկացիների համայնքի սատարման:

ԱՍԴՖԴ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱՄ

Ճանապարհը բարդ է  ու երկար, սակայն՝ նաև հետաքրքիր ու պտղաբեր: Եթե ուզում ենք Հայաստանը դարձնել ավելի լավ ու ներառողական բոլորի համար՝ անկախ կրոնական պատկանելությունից և զերծ մնալ ֆավորիտիզմից, ֆունդամենտալիզմից, խավարամտությունից, խտրականությունից, մենաշնորհներից կրոնական հարցերում, պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

Եթե հավատում ես աշխարհիկ ու ժողովրդավար Հայաստանին, ապա միացիր մեզ՝ անկախ քո կրոնափիլիսոփայական համոզմունքներից:

ԱՍԴՖԱԴՖ

ԴԱ ԻՆՁ Ի՞ՆՉ ԿՏԱ

Դու ձեռք կբերես

(1) նոր ծանոթներ,

(2) կհմտանաս թիմային աշխատանքում,

(3) նոր հմտություններ կզարգացնես,

(4) կօգնես, որպեսզի մեր տեսլականը (աշխարհիկ ու արդար Հայաստան) դառնա իրականություն և հետագայում

(5) կարող ես դառնալ գործընկեր՝ օգտվելով բոլոր ընձեռվող հնարավորություններից (դասընթացներ, ճանապարհորդություններ, աշխատանք):

ադսֆադֆ

Ի՞ՆՉ Է ԻՆՁՆԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ

Քանի որ դեռևս հիմնականում առցանց ենք աշխատում, և մեր հիմնական աղբյուրը տվյալ բլոգն է, մենք պետք է այն ավելի հաճախ թարմացնենք և հագեցնենք օգտակար գիտելիքով և աշխարհիկությանը վերաբերող նորություններով ու օգտակար հղումներով:

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչքան գործ անի, երբ և ինչպես: Եվ «գործ անել» կարող է նշանակել գրել հոդված կամ այլ նյութ, հանդիպում նախաձեռնել, տեսանյութ նկարահանել, ու այլ քայլեր:

Օրինակ, եթե որևէ օտար լեզվի ես տիրապետում և կարդացել ես հետաքրքիր նյութեր՝ կապված աշխարհիկության և դրան վերաբերող հարակից թեմաների շուրջ, կարող ես աշխատանքը թարգմանել (անգամ մաս-մաս) և տեղադրել բլոգում:

Կամ միգուցե ունես այլ հմտություններ ու փորձ, և գուցե ինքդ ես առաջարկում՝ ինչ կարելի է անել: Սիրով ու ոգևորությամբ կլսենք գաղափարներդ 😉

ԲԼԹԱԶԱՐ

ԻՍԿ ԵԹԵ ԲԼՈԳԻՆԳԻՑ ՔԱՋԱՏԵՂՅԱԿ ՉԵ՞Մ

Խնդիր չկա, եթե չունես տեխնիկական գիտելիք: Դու կարող ես մեզ ուղարկել նյութը, իսկ մենք այն կխմբագրենք և կտեղադրենք՝ պահպանելով հեղինակային իրավունքներն ու նշելով կամավորի անունը: Յուրաքանչյուրս կօգնենք մեկս մյուսին: Ավելին, հետագայում ցանկացողները կարող են սովորել ավելին՝ կապված բլոգինգի ու այլ թեմաների հետ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: