Գլխավոր » Օքսֆորդի Հռչակագիր

Օքսֆորդի Հռչակագիր

Հումանիստների համաշխարհային կոնգրեսի պատվիրակներն օգոստոսի 10-ին հավանություն տվեցին, և ՀԷՄՄ-ի (Հումանիզմի և էթիկայի միջազգային միություն) Ընդհանուր վեհաժողովը օգոստոսի 11-ին վավերացրեց Մտքի և արտահայտվելու ազատության մասին Օքսֆորդի հռչակագիրը:

Օքսֆորդի հռչակագրի տեքստը, Հումանիստների համաշխարհային կոնգրեսի Բանաձևերի կոմիտեի կողմից մշակվելուց և լրացվելուց հետո, ամբողջական ու վերջնական տեսքով ներկայացվում է ստորև.

Իզաբել Ռուսոն և Էնդրյու Քոփսընը կարդում են Օքսֆորդի հռչակագրի վերջնական տեքստը Հումանիստների համաշխարհային վեհաժողովի ընթացքում 2014 թ.-ին:

Մտքի և արտահայտվելու ազատության մասին Օքսֆորդի հռչակագիր

2014 թ. Հումանիստների համաշխարհային կոնգրեսը, որ հավաքվել էր 2014 թ. օգոստոսի 8-ից 10-ի ընթացքում Օքսֆորդում, Միացյալ Թագավորությունում, ընդունեց մտքի և արտահայտվելու ազատության մասին հետևյալ հռչակգիրը.

Ամբողջ աշխարհում բոլոր ժամանակներում մտքի և արտահայտվելու ազատություններն են, որ փորձվելով հաստատվել են որպես մարդու բարգավաճման համար ամենաէական պայմաններ, բայց յուրաքանչյուր սերունդ նոր սպառնալիքների է բախվում այս հիմնարար ազատությունները կիրառելիս: Սա իմանալով մենք հաստատում ենք, որ.

 

  • Մտքի և հավատի ազատության իրավունքը նույնն է բոլորի համար: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի Հոդված 18-ով ներկայացված և այլ տեղերում նշված մարդու իրավունքը պետք է լինի անքակտելի իրավունք բոլորի համար, որը կպաշտպանի բոլոր մարդկանց արժանապատվությունն ու ազատությունը՝ պաշտպանելով սեփական համոզմունքներն ունենալու իրենց իրավունքը՝ լինեն այդ համոզմունքները կրոնական, թե ոչ կրոնական: Ինչպես Հռչակագրի Հոդված 7-ն է ասում, «Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունեն»:

.

  • Որևէ մեկը ցանկացած տարածքում չպետք է երբևէ պարտադրված լինի հավատալ ինչ-որ բանի կամ ինչ-որ բանի չհավատալ: Մտքի ազատությունը ներառում է առանց պարտադրանքի մեր համոզմունքները զարգացնելու, պահպանելու, քննելու և արտահայտելու իրավունքները, և առանց վախենալու կամ պարտադրանքի կարծիքներ ու աշխարհընկալում արտահայտելու իրավունք՝ դրանք լինեն կրոնական, թե ոչ կրոնական: Սա ներառում է նախկինում ունեցած կամ նախկինում մեզ վերագրվող մեր ընկալումները փոխելու կամ  հավատալիքները մերժելու իրավունքը: Պետության գաղափարախոսություններին կամ կրոնի դոկտրիններին համակերպվելու նպատակով գործադրվող ճնշումը բռնապետություն է: Հավատալիքներ վերագրող կամ դրանք քրեականացնող օրենքները դեմ են մարդու արժանապատվությանը և պետք է վերացվեն: Ցանկացած պետության ցանկացած քաղաքացի նման օրենքները վերացնել պահանջելու իրավունք ունի, և բոլոր պետությունները պետք է սատարեն նրանց, որտեղ էլ դա լինի, ովքեր պահանջում են, որ իրենց սոցիալական իրավունքներն ու անհատական ազատությունը պաշտպանվեն:

.

  • Արտահայտման իրավունքն իր ծավալով գլոբալ է: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի Հոդված 19-ում գրանցված մարդու իրավունքը ներառում է «տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից»: Որևէ տեղական ազգայնականություն կամ պետական արտակարգ դրություն չպետք է մարդկային ընդհանուր համայնքին ետ պահի նոր տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների, սոցիալական մեդիաների և անհատական անդրազգային ցանցերի հնարավորություններից օգտվելու հեռանկերներից: Պետությունները պետք է բավարար ռեսուրսներ ներդնեն, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացիների մասնակցությունն այս գլոբալ խոսակցությանը:

 

  • Չկա վիրավորված չլինելու կամ սեփական կարծիքից տարբերվող կարծիքներ չլսելու իրավունք: Մարդկանց հավատալիքների ազատության հանդեպ հարգանքը չի ներառում այդ հավատալիքները հարգելու որևէ պարտք կամ պահանջ:  Որևէ հավատալիքին դեմ լինելուն արտահայտվելը, ներառյալ բոլոր մեդիաներով ու բոլոր ձևերով երգիծանքի (սատիրա), ծաղրի կամ դատապարտելու միջոցով դա արտահայտելը կենսական նշանակություն ունի քննադատական դիսկուրսի համար, և այս պարագայում կիրառվող ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածին, մասնավորապես այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու սկզբունքին: Մի կարծիքի, որի հետ մենք համաձայն չենք, լավագույն պատասխանելու ձևը դրան արձագանքելն է: Բռնությունն ու գրաքննությունը երբեք օրինական արձագանքներ չեն:  Բոլոր այն օրենքները, որոնք քրեականացնում են լեզուն «անարգանքի» կամ հավատացյալներին վիրավորելու և արժեքների հիմնավորմամբ խոչընդոտում են մարդու ազատությանը և պետք է վերացվեն:

.

  • Պետությունները չպետք է սահմանափակեն մտածողությունն ու արտահայտումը միայն կառավարությունը քննադատությունից պաշտպանելու նպատակով: Այն պետությունները, որոնք քրեականացնում են կառավարության քաղաքականությունը կամ պաշտոնյաներին որպես դավաճան կամ խռովարար, կամ որպես անվտանգության սպառնալիք քննադատելը ոչ թե «ամուր կառավարություններ» են, որոնք պաշտպանում են հանրության շահերը, այլ գրաքննող կռվարարներ են, ովքեր բռնապետություն են հաստատում՝ հետապնդելով իրենց շահերը: Պետությունները պետք է իրենց օրենքներով, իրենց կրթական համակարգերով, և ընդհանրապես իրենց ազգային կյանքում վարքագծով ամրագրեն, որ մտքի և արտահայտման ազատությունը ակտիվորեն քաջալերվում են և կիրառվում ի շահ հասարակության յուրաքանչյուր անդամի:

.

  • Հավատի ազատությունը բացարձակ է, բայց հավատի համաձայն գործելու ազատությունը՝ ոչ: Որպես համայնքների պատասխանատու անհատներ մենք ընդունում ենք, որ գործելու ազատությունը պետք է երբեմն սահմանափակվի, միայն ու միայն եթե մեր գործողությունները կվտանգեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հավատի ազատությունը չի կարող օրինականացնել ոչ-խտրականության (հակախտրականության) և օրենքի առջև հավասարության սկզբունքների ոտնատակ տալը: Այստեղ հավասարակշռություն սահմանելը կարող է դժվար լինել, սակայն մենք հավատում ենք, որ օրենսդիրներն ու դատարանները կարող են դա աստիճանաբար անել՝ կենտրոնանալով ազատության և մարդու արժանապատվության գաղափարների վրա:

.

Մենք սատարում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և աշխարհիկության սկզբունքները որպես բաց հասարակությունների զարգացման ամենաամուր հիմք, որտեղ մտքի և արտահայտման ազատությունները կլինեն պաշտպանված ու քաջալերված:

Մեր ողջ աշխատանքով մենք մեզ նվիրում ենք մտքի և արտահայտման գոյություն ունեցող ազատությունները պահպանելուն ու մարդու իրավունքների միջազգային դաշտում դրանք քաջալերելուն, ինչպես նաև անհատների՝ ազատորեն իրենց համար մտածելու և բացահայտորեն իրենց տեսակետներն առանց վախենալու արտահայտելուն դեմ ուղղված ազգային ու միջազգային սահմանափակումներին դիմագրավելուն:

Մեր կառույցի յուրաքանչյուր անդամ կազմակերպության ու աշխարհի բոլոր հումանիստներին մենք կոչ ենք անում խրախուսել այս արժեքներն իրենց կյանքով՝ իրենց համայնքներում բոլորի համար ավելի շատ տարածելով մտքի և արտահայտման ազատության գաղափարի ըմբռնումը, իրենց կառավարություններին ստիպելով խթանել այս արժեքները, և համաշխարհային մակարդակով միավորվելով հումանիստների ու այլոց հետ, որպեսզի միասին այս սկզբունքները պաշտպանենք ու առաջ տանենք, ի շահ ողջ մարդկության:

Աղբյուրը՝ http://iheu.org/oxford-declaration-on-freedom-of-thought-and-expression/


2 մեկնաբանություն

  1. […] the Oxford Declaration on Freedom of Thought and Expression (the document is also available in Armenian, German, Icelandic, Italian, Maltese, Russian and Slovak). The document strongly condemns violence […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: