Գլխավոր » Posts tagged 'ջիհադ'

Tag Archives: ջիհադ

Charlie Hebdo à l’arménien

Շաղլին այն շաբաթաթերթն էր, որի վրա հարձակվեցին իսլամիստ ծայրահեղականները՝ սպանելով մի քանի աշխատակցի:

Հետաքրքիր է, որ հայկական իրականության մեջ նման մի իրավիճակ է առցանց տիրույթում. չնայած գործը դեռ սպանության չի հասել, սակայն հնչում են սպառնալիքներ, հայհոյանքներ, սպանելու, վառելու ու այլ կոչեր, ընթանում է քրիստոնեական ջիհադ ընդդեմ սատիրիկ բովանդակության մի նյութի:

hate

hate4

Ամբողջ աղմուկը բարձրացրել է տվյալ նյութը: Տարբեր օգտատերեր տարբեր ձևով են ընկալում նյութը, և տարբեր ձևով են արձագանքում:

Ոչ հավատացյալներիս, նաև հավատացյալների որոշ մասին, շատ էր վրդովեցրել ու զայրացրել այն փաստը, որ Գյումրվա սպանդի կապակցությամբ, հատկապես վերջին երեխայի մահվան կապակցությամբ, շատ քրիստոնյաներ կարծես «հանգստանում» ու «սփոփվում» էին, անգամ «ուրախանում», որ «դրախտում ևս մեկ հրեշտակ ավելացավ»՝ մտածելով, որ որբ երեխային այս աշխարհում մեծանալը շատ դժվար կլիներ, և «աստված գիտի, թե ինչ ա անում»…

գ

Եվ ահա, այդ կապակցությամբ «Ճանաչիր Ինձ՝ քո Աստծո՛ն» էջում հայտնվեց սատիրիկ բովանդակության նյութ, որն ասում է, որ «Գյումրվա մի քանի հրեշտակներն ինձ բավարար չեն», և քանի որ մի հոծ զանգված ուրախ է, որ նոր հրեշտակներ են ավելացել երկնքում, ու որ «Աստված ինքն է որդեգրել երեխային», գրառման մեջ «Աստված»-ն ասում է, որ Պերմյակովն իրականում կարևոր միսսիա է կատարում՝ իր համար հրեշտակներ է մատակարարում, ու նրան պետք է ազատ արձակել:

hate2

hate3

ԱՎԵԼԻՆ, qahana.am կայքը հայտարարեց, որ «Սերյոժա Ավետիսյանին որդեգրեց ինքն Աստված»… ընթերցեք ինքներդ.

ե

Որբ երեխան, ըստ հոգևորականների ու շատ հավատացյալների «…չէր կարողանա ապրել այս մեղավոր աշխարհում առանց ծնողների…» … …. …… հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում նման մտքեր արտահայտող մարդիկ Հայաստանի և աշխարհի միլիոնավոր որբերի մասին, որոնք բարեբախտաբար չեն «որդեգրվում» Աստծո կողմից և «սփոփանքի» աղբյուր չեն դառնում շատերի համար… և ի վերջո, գուցե Պերմյակովն իրո՞ք լավն է, ըստ այս մտածողության, եթե «հրեշտակներ» է մատակարարում տիեզերքի տիրակալին…

Ֆեյսբուքյան «Աստվածը» հստակեցրեց ավելի ուշ, թե ինչումն է խնդիրը, ըստ իրեն. պատաս

Եվ կան տարբեր մեկնաբանություններ, որոնք նաև ներառում են սատարման խոսքեր:

Իրականությունն այն է, որ կրոնական մոլեռանդություն կա նաև Հայաստանում, ու չնայած հայ քրիստոնյաներն իրենց գործողություններով չեն հասել աֆրիկացի ու ռուս քրիստոնյաների մակարդակին (աֆրիկյան որոշ քրիստոնեական երկրներում աթեիստներին, վհուկներին, նույնասեռականներին ու այլոց ուղղակի այրում են ու սպանում), բայց մենք արդեն ունենք մոլեռանդ ձևով դաստիարակված հավատացյալների մի քանի սերունդ, ու եթե հավասարակշռություն չապահովվի, եթե կրոնի ազատության հետ մեկտեղ չապահովվեն ու չարժևորվեն նաև կրոնից ազատության և խոսքի ազատության գաղափարները, հեռու չի լինի այն օրը, երբ Հայաստանն էլ կհասնի նման մի վիճակի, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ այսօր անգամ պետականի ու կրոնականի սահմաններն ակտիվորեն ջնջվում են, և կառավարությունը փորձում է կրոնն օգտագործել իր շահերի համար, և դա երբեմն ստացվում է…

նկարի աղբյուրը՝ http://www.bbc.com/news/live/world-europe-30722098

Սպանություններից հետո միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ ապացուցելով, որ «Չենք վախենում»: Նկարի աղբյուրը. http://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/france/11329976/Paris-Charlie-Hebdo-attack-live.html

Ի՞նչ եք մտածում դուք այս ամենի մասին: Ինչքանո՞վ է կարևոր սատիրայի և հումորի դերը, ի՞նչ տարբերություն «հարգել հավատացյալին» (կամ անհավատին) և «հարգել հավատը» (կամ նրա փիլիսոփայությունը) գաղափարների միջև: